Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Բացարձակ սուտ ու անհեթեթություն

Բացարձակ սուտ ու անհեթեթություն
18.02.2015 | 19:31

«Բացարձակ սուտ է ու անհեթեթություն: Գագիկ Ծառուկյանը չի պատրաստվում վայր դնել պատգամավորական մանդատը, առավել ևս, չի պատրաստվում հեռանալ քաղաքականությունից»,- ասել է Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը` մեկնաբանելով լուրերը` իբր Ծառուկյանը հեռանում է քաղաքական դաշտից: «Բոլոր այն անձանց, քաղաքական ուժերին, ովքեր ակտիվորեն, վայրկյանների ընթացքում շրջանառության մեջ դրեցին այս վարկածը, ուզում եմ հիասթափեցնել ու ասել՝ չկա նման բան, ու պարոն Ծառուկյանը մանդատը վայր չի դնում»,- հավելեց Իվետա Տոնոյանը:

Դիտվել է՝ 2217

Մեկնաբանություններ