Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Հայտնի են «Օսկար» մրցանակաբաշխության հաղթողները

Հայտնի են «Օսկար» մրցանակաբաշխության հաղթողները
23.02.2015 | 12:57

Տարվա լավագույն ֆիլմ է ճանաչվել ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի «Բըրդմեն» ֆիլմը։ Տարվա լավագույն դերասան մրցանակին է արժանացել Էդի Ռեդմեյնը՝ «Սթիվեն Հոքինգի տիեզերքը» ֆիլմում գլխավոր դերակատարման համար։ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում «Օսկար» է ստացել Ջուլիանա Մուրը՝ «Դեռևս Էլիս» ֆիլմում կատարած դերի համար։ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի մասին ֆիլմը «Օսկար» մրցանակի է արժանացել «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում։ «Քաղաքացի- 4» ֆիլմի ռեժիսոր Լորա Պոյտրասը նշել է, որ իր ֆիլմը նվիրում է բոլոր նրանց, ովքեր զբաղվում են լրագրողական հետաքննությամբ։
«Իմիտացիոն խաղ» ֆիլմի սցենարիստ Գրեմ Մուրը մրցանակի է արժանացել լավագույն հեշտացված սցենարի համար։ Իսկ «Լավագույն սցենար» անվանակարգում հաղթել է «Բըրդմեն» ֆիլմը։ Ֆիլմի համար գրված լավագույն երաժշտության համար մրցանակ է ստացել Ալեքսանդր Դեպլան՝ «Հյուրանոց «Գրանդ Բուդապեշտ»» ֆիլմի սաունդրեքի համար։ «Սելմա» ֆիլմից Glory երգը հաղթել է «Լավագույն երգ» անվանակարգում։ Տարվա լավագույն օպերատոր է ճանաչվել Էմանուել Լյուբեցկին՝ «Բըրդմեն» ֆիլմի համար։ «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում «Օսկար» մրցանակի է արժանացել Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն՝ «Բըրդմեն» ֆիլմի աշխատանքի համար։«Լավագույն օտարալեզու ֆիլմ» է ճանաչվել լեհ ռեժիսոր Պավել Պավլիկովսկու «Իդա» ֆիլմը։
Այս տարի նույն անվանակարգում ներկայացված է եղել նաև ռուս ռեժիսոր Անդրեյ Զվյանգինցևի «Լևիաթան» ֆիլմը, որը համարվում էր ամենահավանական թեկնածուներից մեկը։ «Լավագույն լիամետրաժ մուլտֆիլմ» անվանակարգում հաղթել է «Հերոսների քաղաքը» ֆիլմը։
Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի է ճանաչվել Պատրիցիա Արկետը՝ «Պատանեկություն» ֆիլմում կատարած դերի համար։ Իսկ Երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում հաղթել է Ջեյ Քեյ Սիմոնսը՝ «Մոլեգնություն» ֆիլմում աշխատանքի համար։

Դիտվել է՝ 980

Մեկնաբանություններ