Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

ՀՀԿ երիտասարդները բանավիճում են սահմանադրական բարեփոխումների թեմայի շուրջ

ՀՀԿ երիտասարդները բանավիճում են սահմանադրական բարեփոխումների թեմայի շուրջ
02.03.2015 | 12:05

Գարնանային առաջին օրը երիտասարդ ՀՀԿ-ականները դիմավորեցին բավականին արդի` «Ինստիտուցիոնալ/սահմանադրական/ բարեփոխումները ՀՀ-ում. Բարեփոխումներ կառավարման համակարգում» թեմայով սեմինարին ակտիվ մասնակցություն ցուցաբերելով: Սեմինարը կազմակերպվել էր ՀՀԿ երիտասարդական կազմակերպության և Կոնրադ Ադենաուեր գերմանական հիմնադրամի համատեղ նախաձեռնությամբ: Բանախոսներն էին` Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության իրավական բաժնի ղեկավար Վարդան Պողոսյանը և Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը:

Սեմինարի ընթացքում նախ և առաջ ներկայացվեց Սահմանադրության էությունը, ծագման պատմությունը, խնդիրներն ու նպատակները, կառավարման համակարգը, խոսվեց սահմանադրական բարեփոխումների ու կառավարման համակարգում բարեփոխումների իրականացման կարգի, դրանց անհրաժեշտության և առաջիկայի համար նախատեսված բարեփոխումների հնարավորությունների մասին:
Այնուհետև հարց ու պատասխանի, ինչ-որ չափ նաև բանավեճի արդյունքում երիտասարդները ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները,լրացրին թեմայի շուրջ ունեցած ինֆորմացիայի բացը, հասկացան գործող մեխանիզմի էությունը:
Հավելենք, որ նման սեմինարները կրելու են շարունակական բնույթ` առավել լայն շրջանակների անհրաժեշտ թեմատիկ ինֆորմացիա հաղորդելու համար:

Դիտվել է՝ 715

Մեկնաբանություններ