Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Ցեղասպանությունները միջազգային հանրության ոչ միասնական դիրքորոշման հետևանք են

Ցեղասպանությունները միջազգային հանրության ոչ միասնական դիրքորոշման հետևանք են
12.03.2015 | 12:28

Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական շեշտադրումը հանդուրժողականության և միասնականության կոչն է միջազգային հանրությանը՝ ասել է նախագահ Սերժ Սարգսյանը՝ ընդունելով Գերմանական Մարշալ և Ռոբերտ Բոշ հիմնադրամների ներկայացուցիչներին: Միասնականությունը կարևորվել է հատկապես, երբ ոգեկոչվում է 20-րդ դարի առաջին ցեղասպանության՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, ասել է նախագահը: Նրա խոսքով՝ ակնհայտ ճշմարտություն է, որ ցեղասպանությունները, որպես մարդկության դեմ ծանրագույն հանցագործություններ, տեղի են ունենում կամ կրկնվում են միջազգային հանրության ոչ միասնական դիրքորոշման պատճառով: Սերժ Սարգսյանը նշել է, որ Մարշալ հիմնադրամն իր ստեղծման օրից կոչված է եղել նպաստելու միջազգային խաղաղության, անվտանգության, կայունության, ժողովրդավարության ամրապնդմանը, տնտեսական զարգացմանն ու ժողովուրդների բարեկեցությանը, և ընդգծել, որ Հայաստանի համար հատկապես կարևոր է հիմնադրամի առաքելություններից մեկը՝ համաշխարհային մարտահրավերներին միասնական ուժերով դիմակայելու և հաղթահարելու կառուցակարգերի մշակումը:
Սերժ Սարգսյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է Հայաստանում և արտերկրում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումների խորհուրդը, անդրադարձել Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին, Հայաստան - Թուրքիա հարաբերություններին, տարածաշրջանի խնդիրներին ու մարտահրավերներին:

Դիտվել է՝ 808

Մեկնաբանություններ