Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Վերապատրաստման դասընթացներ՝ ավագ դպրոցների աշակերտական խորհուրդների նախագահների համար

Վերապատրաստման դասընթացներ՝ ավագ դպրոցների աշակերտական խորհուրդների նախագահների համար
16.03.2015 | 18:59

Մարտի 16-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և Երիտասարդ առաջնորդների դպրոցի նախաձեռնությամբ մեկնարկեց ավագ դպրոցների աշակերտական խորհուրդների նախագահների համար նախատեսված «Ես առաջնորդ եմ» խորագրով վերպատրաստման դասընթացը: Ծրագիրն անցկացվում է դասախոսությունների ձևաչափով։ Այն նպատակ ունի առաջնորդության վերաբերյալ գիտելիքների, ինչպես նաև պրակտիկ հմտությունների տրամադրման ճանապարհով նպաստել ավագ դպրոցների աշակերտական խորհուրդների անդամների առաջնորդական ունակությունների զարգացմանը:

Դասընթացին մասնակցում է 30 ավագ դպրոցի աշակերտական խորհրդի նախագահ: Ծրագիրն անցկացվելու է մինչև ապրիլի 4-ը։ Հանդիպումների ընթացքում կհամադրվեն և աշակերտներին կուսուցանվեն Երիտասարդ առաջնորդների դպրոցի կողմից ներկայացվող «Արդյունավետ մարդկանց 7 սովորությունները» և «Հանրային խոսք» դասընթացները։

Դիտվել է՝ 1444

Մեկնաբանություններ