Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել
19.03.2015 | 00:11

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի Թագավորություն՝ մասնակցելու մարտի 19-ին Բրյուսելում կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության գագաթնաժողովին:
Սերժ Սարգսյանի այցի շրջանակներում նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ, փոխանցում է նախագահի պաշտոնական կայքէջը։

Նեթանյահուի Լիքուդը հաղթում է խորհրդարանական ընտրություններում
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գլխավորած Լիքուդ կուսակցությունը անսպասելի հաղթանակ է տարել Քնեսեթի ընտրություններում:
Հիմնական պայքարն ընթացել է կառավարող Լիքուդ կուսակցության՝ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գլխավորությամբ և «Սիոնիստական ճամբար»-ի՝ Իցհակ Հերցոգի միջև։ Լիքուդին հաջողվել է ստանալ խորհրդարանի 120 մանդատներից 30-ը, մրցակցին բաժին է ընկել ընդամենը 24 մանդատ: ՈՒժերի նման դասավորությունը հեշտացնում է կոալիցիա կազմելու՝ Նեթանյահուի բանակցությունները, նա կարող է չորրորդ անգամ ստանձնել Իսրայելի վարչապետի պաշտոնը: Վերլուծաբանները նշում են, որ Նեթանյահուի հաղթանակը կարող է կործանարար ազդեցություն ունենալ պաղեստինյան բանակցային գործընթացի վրա, ընտրությունների նախաշեմին Նեթանյահուն, դիմելով իր ընտրողներին, հայտարարել էր, որ եթե ինքը նորից ընտրվի կառավարության ղեկավար, թույլ չի տա Պաղեստինի Հանրապետություն ստեղծել։

Դիտվել է՝ 834

Մեկնաբանություններ