Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունը Հարավային Կովկասի երիտասարդ քաղաքական գործիչների 3-րդ համաժողովում

ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունը Հարավային Կովկասի երիտասարդ քաղաքական գործիչների 3-րդ համաժողովում
27.03.2015 | 16:28

Մարտի 27-ին Քութայիսի քաղաքում գտնվող վրացական պառլամենտում մեկնարկեց Բազմակուսակցական ժողովրդավարության նիդերլանդական ինստիտուտի նախաձեռնությամբ կազմակերպված Հարավային Կովկասի և Ուկրաինայի երիտասարդ քաղաքական գործիչների 3-րդ համաժողովը: Պաշտոնական բացման արարողության ժամանակ ողջույնի խոսքով հանդես եկան Հարավային Կովկասում նիդերլանդական ինստիտուտի ներկայացուցիչ Լևան Ցուցկրիձեն, Վրաստանում և Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Ստեֆան Ֆյուլեն: Վերջինս խոսեց Հարավային Կովկասի երկրների և Ուկրաինայի հետ կապված կոնֆլիկտների, համագործակցության հնարավորությունների և մարտահրավերների մասին:

Համաժողովի ծրագրային հատվածի բացումը կատարեց ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության անդամ Հայկ Մամիջանյանը, ով իր խոսքում ընդգծեց Հարավային Կովկասում գործող հիմնական քաղաքական կուսակցությունների միջև կապի կարևորությունը, խոսեց դրանց խոչընդոտների մասին` առաջարկելով լուծումներ: Նա ևս մեկ անգամ նշեց հայկական կողմի պատրաստակամության փաստը տարածաշրջանային համագործակցության առաջարկների քննարկման և կապերի հաստատման գործում:
Համաժողովի ընթացքում նախատեսված են 2 լիագումար նիստեր և քննարկեւմներ 6 թեմատիկ աշխատանքային խմբերում:
Հավելենք, որ համաժողովի գլխավոր նպատակն է հետազոտել տարածաշրջանում ժողովրդավարացման գործընթացի մարտահրավերները, ձեռքբերումները և առաջարկել համագործակցության հնարավոր և արդյունավետ մոդելներ:

Դիտվել է՝ 670

Մեկնաբանություններ