Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Սերժ Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի դեսպանին

Սերժ Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի դեսպանին
30.03.2015 | 14:57

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի դեսպան Աիմդոս Բոզջիգիտովին՝ դիվանագիտական առաքելության ավարտին:
Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելության իրականացման ժամանակաշրջանում հայ-ղազախական հարաբերությունների ամրապնդման ու զարգացման գործում ներդրած ջանքերի համար և հաջողություններ մաղթել նրան հետագա գործունեության ընթացքում: Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է խոսել նաև միջազգային կազմակերպությունների ու ինտեգրացիոն միավորումների շրջանակներում Հայաստանի և Ղազախստանի փոխգործակցության մասին:
Դեսպան Աիմդոս Բոզջիգիտովը երախտագիտություն է հայտնել ՀՀ նախագահին և պետական բոլոր մարմիններին, որոնց հետ Ղազախստանի դիվանագիտական ներկայացուցչությունը համագործակցել է իր պաշտոնավարման 9 տարիներին՝ մշտապես զգալով աջակցություն և բարյացկամ վերաբերմունք:
Ղազախստանի դեսպանը ևս նշել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանի և Ղազախստանի միջև քաղաքական երկխոսությունն ընթանում է փոխադարձ հարգանքի ու վստահության հիման վրա, երկկողմ հարաբերությունները դինամիկ զարգանում են, ինչը լուրջ հիմքեր է ստեղծում տնտեսական ոլորտում համագործակցությունն ավելի խորացնելու և զարգացնելու համար:
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո, ավելի մեծ հնարավորություններ են բացվում նաև հայ-ղազախական տնտեսական հարաբերությունների ամրապնդման համար:

Դիտվել է՝ 778

Մեկնաբանություններ