Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Կարապետ Գուլոյանը նշանակվեց Կոտայքի մարզպետ

Կարապետ Գուլոյանը նշանակվեց Կոտայքի մարզպետ
02.04.2015 | 20:17

Կառավարությունն այսօրվա նիստում հավանության արժանացրեց Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանին պաշտոնից ազատելու մասին որոշումը։ Նրան այդ պաշտոնում փոխարինեց Աբովյանի արդեն նախկին քաղաքապետ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանի փեսան՝ Կարապետ Գուլոյանը։ «Ես կարող եմ ասել, որ իշխանությունը, իմ աշխատանքը գնահատելով, ինձ անձամբ առաջարկել է մարզպետի պաշտոն և ես չեմ հրաժարվել»,- ասաց Գուլոյանը՝ ընդգծելով, որ Ծառուկյանի միջամտությունն այս հարցում չի եղել: Հարցին, թե ինչպիսին են իր հարաբերությունները ԲՀԿ-ի հետ, քանի որ ինքը դադարեցրել է քաղաքական գործունեությունը (և դուրս է եկել ԲՀԿ-ից), Գուլոյանն արձագանքեց․ «Եթե ես իմ գործունեությունը դադարեցնում եմ, ոչ մի առնչություն չունեմ: Ես անկուսակցական եմ: Քաղաքական հարցերով ինձ հարցեր չտաք»:

Դիտվել է՝ 1017

Մեկնաբանություններ