Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Կեսգիշերին կմեկնարկեն Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի հիշատակի և ոգեկոչան միջոցառումները

Կեսգիշերին կմեկնարկեն Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի հիշատակի և ոգեկոչան միջոցառումները
23.04.2015 | 18:55

Այսօր կեսգիշերին՝ ժամը 00:01-ին (24.04.2015), Թատերական հրապարակում Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիֆոնիկ նվագախումբն ու երգչախումբը կներկայացնեն Էդգար Հովհաննիսյանի «Անտունի» օրատորիան՝ բալետի երկրորդ արարից: Համերգային երեկոյի դիրիժորն է վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանը, խմբավարը՝ Ռադիկ Մելիքյանը: Բացօթյա այս համերգով Հայաստանի գլխավոր թատրոնից ուղիղ կեսգիշերին կմեկնարկեն Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի հիշատակի և ոգեկոչան միջոցառումները:

«Անտունի» բալետում առաջնային նշանակություն ստացած խոր հոգեբանականը հանգեցնում է ազգայինի նորովի իմաստավորման: ժողովրդական մեղեդիների հմայիչ գեղեցկությանը գումարվում են կոմպոզիտորի ստեղծած, ազգային վառ կնիք կրող, համազոր մեղեդային գոյացումները: «Անտունի» բալետի երաժտությունը միատարր չէ: Այն ձևավորվում է նաև մարդկային վսեմ ու ջինջ էության դեմ ուղղված դաժան, վայրենի, բիրտ տարերքի երանգներից:

Դիտվել է՝ 732

Մեկնաբանություններ