Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթը Ծիծեռնակաբերդում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթը Ծիծեռնակաբերդում
25.04.2015 | 13:00

Շնորհակալ եմ Հայաստանի նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին՝ այսօրվա հիշատակի միջոցառումներին մասնակցելու հրավերի համար: Մենք անկեղծորեն ցավակցում ենք հայ ժողովրդին, որ մարդկության պատմության մեջ ամենածանր ողբերգություններից մեկն է ապրել: Ավելի քան մեկուկես միլիոն խաղաղ մարդիկ սպանվել են, խեղանդամվել, ավելի քան վեց հարյուր հազարը՝ արտաքսվել հայրենի տնից, ենթարկվել զանգվածային բռնաճնշումների: Ավերվել են ճարտարապետության և հոգևոր սրբավայրերի շատ անգին հուշարձաններ, այրվել են հինավուրց գրքեր ու մատյաններ:
1915-ի իրադարձությունները ցնցեցին ողջ աշխարհը, իսկ Ռուսաստանում ընդունվեցին իբրև սեփական վիշտ: Հարյուր հազարավոր անպաշտպան ու տնազուրկ հայեր, միլիոնավորներ ապաստան գտան Ռուսաստանի տարածքում ու փրկվեցին:
Հենց ռուսական դիվանագիտությունը հասավ հայ ժողովրդի նկատմամբ բռնության միջազգային դատապարտմանը: Արտաքին գործերի նախարար Սերգեյ Դմիտրիևիչ Սազոնովի նախաձեռնությամբ՝ Ռուսաստանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիայի նախագահը նոր այդ փաստը հիշատակեց, համատեղ հայտարարությամբ կատարվածն անվանեցին ոճրագործություն մարդկության ու քաղաքակրթության դեմ:
Ռուսաստանի ու Հայաստանի եղբայրական ժողովուրդների հարաբերությունները միշտ առանձնացել են հատուկ հոգեկան մտերմությամբ և փոխադարձ աջակցությամբ: Այդպես է եղել և հարյուրամյա վաղեմությամբ ողբերգական իրադարձությունների ժամանակ, և Մեծ հայրենականի տարիներին, և Սպիտակի կործանարար երկրաշարժի ժամանակ: Այսօր էլ մենք սգում ենք հայ ժողովրդի հետ:
Ռուսական հարյուրավոր քաղաքներում, ուզում եմ ընդգծել, հարյուրավոր քաղաքներում կանցկացվեն երկու հազարից ավելի հիշատակի միջոցառումներ, որոնց կմասնակցեն ոչ միայն Ռուսաստանի բազմամարդ հայ համայնքի, որ մոտ երեք միլիոն է կազմում, ներկայացուցիչները, այլևս տասնյակ հազարավոր այլ ազգությունների մարդիկ: Ռուսաստանի դիրքորոշումը եղել և մնում է հետևողական՝ մենք համոզված ենք, որ մարդկանց զանգվածային սպանություններին չկա և չի կարող որևէ արդարացում լինել:

Դիտվել է՝ 1145

Մեկնաբանություններ