ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

«Հիշատակման համերգ»` Լոս Անջելեսում

«Հիշատակման համերգ»` Լոս Անջելեսում
13.05.2015 | 10:51

Լոս Անջելեսի ՈՒոլտ Դիսնեյ համերգասրահում Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման «Հիշատակման համերգով» ներկայացրել է Տիգրան Մանսուրյանի Ջութակի կոնցերտը՝ Անուշ Նիկողոսյանի մեկնաբանությամբ: Հնչել են նաև հատվածներ Խաչատրյանի «Սպարտակ» բալետից և Շոստակովիչի թիվ 5 սիմֆոնիան: Դիրիժոր՝ էդուարդ Թոփչյան:

Դիտվել է՝ 1469

Մեկնաբանություններ