ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Հայկական բիզնեսին 2 տարի կտան ԵԱՏՄ պահանջներին պատրաստվելու համար

Հայկական բիզնեսին 2 տարի կտան ԵԱՏՄ պահանջներին պատրաստվելու համար
17.05.2015 | 17:08

ՀՀ-ում ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի ուժի մեջ մտնելուց հետո 2 տարի շարունակ հայկական բիզնեսը կարող է աշխատել ազգային օրենսդրության հիման վրա։ ԵԱՏՄ ապրանքների մեծ մասի համար երկամյա անցումային ժամանակաշրջանը սկսվում է 2016-ի հունվարի 1-ից։ Իսկ որոշ ապրանքների համար, օրինակ՝ կահույքը, փոխադրամիջոցները, նոր պահանջները պարտադիր կդառնան 2019-ին և 2022-ին։ Անցումային շրջանները թույլ կտան հայ արտադրողին հանգիստ պատրաստվել աշխատանքի նոր պայմաններին, ձևակերպել անհրաժեշտ փաստաթղթերը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ կատարելագործել արդյունաբերությունը։ «Քանի որ ԵԱՏՄ-ին Հայաստանի միանալու պահին միությունում արդեն գործում էր 34 տեխնիկական կանոն, Հայաստանի համար որոշում է կայացվել բիզնեսին որոշակի ժամանակահատվածում ընտրության իրավունք տալ՝ որոշելու, թե որ նորմերին համապատասխան է գործելու։ Ներկրողների և արտահանողների համար առավել շահավետ են ԵԱՏՄ պայմանները, իսկ միայն հայկական շուկայում աշխատող ձեռներեցներին վերագործարկման համար ժամանակ է անհրաժեշտ»,- ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ Կարինե Մինասյանը։

Դիտվել է՝ 893

Մեկնաբանություններ