ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Վահանում և Ճամբարակում թունավորվածների թիվը հասել է 55–ի

Վահանում և Ճամբարակում թունավորվածների թիվը հասել է 55–ի
06.06.2015 | 23:45

Գեղարքունիքի մարզի Վահան գյուղում և Ճամբարակ քաղաքում ժամը 19:30-ի դրությամբ սննդային թունավորման հետևանքով հայտնաբերվել է 55 տուժած, որոնցից 51-ը` Վահան գյուղից է, 4-ը` Ճամբարակից: Այս մասին հայտնում է ՀՀ Առողջապահության նաժարարությունը։

Նշենք, որ 55–ից 33-ն է հոսպիտալացված , որոնցից 3-ը Ճամբարակից են, 30-ը` Վահան գյուղից:
Ամբուլատոր պայմաններում բուժում է ստանում 22 տուժած:
Նոր տուժածներ հայտնաբերելու նպատակով բակային համայցերը շարունակվում են: Հիվադների վիճակը մեծ մասամբ գնահատվում է միջին ծանրության:
Մասնագետները մշտական կապի մեջ են ՀՀ ԱՆ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանի հետ: ՀՀ ԱՆ ենթակայության և մարզային կառույցների մասնագետները տեղում վերահսկում են իրավիճակը:
Աշխատանքներն իրականացվում են ՀՀ առողջապահությա նախարարի անմիջական հսկողությամբ:

Դիտվել է՝ 1808

Մեկնաբանություններ