Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

«Օրինաց երկիր»-ը վերածնվում է

«Օրինաց երկիր»-ը վերածնվում է
07.06.2015 | 13:59

«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը պնդում է՝ երկիրը ճգնաժամի մեջ է, անհրաժեշտ է համախմբել ապագայով մտահոգ ազնիվ ու արդար ուժերին և մեկ տասնյակից ավելի կուսակցությունների ու հինգ տասնյակ հասարակական կազմակերպությունների հետ երեկ հայտարարեց նոր՝ «Հայկական վերածնունդ» կոչվող հասարակական-քաղաքական միավորում ստեղծելու մասին։
Նոր միավորումը չի պայքարելու որևէ անձի կամ քաղաքական ուժի դեմ։ Արթուր Բաղդասարյանի խոսքով՝ դաշինքը Հայաստանի ներքին ու արտաքին խնդիրները լուծելու, մարդու իրավունքները վերականգնելու և ժողովրդավարությունը ամրապնդելու համար է։ Նա վստահեցնում է՝ իր շուրջ համախմբվողների բանակը հսկայական է, հեռախոսը գրեթե չի լռում՝ նոր նախաձեռնությանը միանալ են խնդրում։ «Խոսքը վերաբերում է ոչ միայն հասարակական կազմակերպություններին, այլև քաղաքական կուսակցություններին»,- ասաց Բաղդասարյանը: Զանգահարողների ու միանալ ցանկացողների թվում խորհրդարանական որևէ ուժ չկա։ Հիմնադիր 200-հոգանոց հավաքին, բացի ՕԵԿ-ականներից, որևէ այլ խմբակցությունից պատգամավոր ներկա չէր։ Արթուր Բաղդասարյանի հետ իրենց ապագան տեսնող տասնյակ կուսակցությունների մեծ մասը համապետական ընտրություններին չեն մասնակցել, մի մասի առաջնորդներին նույնիսկ ՕԵԿ-ականները չեն ճանաչում։ Արթուր Բաղդասարյանը հավաքից հետո հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին:

Դիտվել է՝ 1199

Մեկնաբանություններ