ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

ԵՄ-ը պատրաստ է ավիացիոն համաձայնության Հայաստանի հետ

ԵՄ-ը պատրաստ է ավիացիոն համաձայնության Հայաստանի հետ
17.06.2015 | 08:32

Եվրամիությունը պատրաստ է բանակցություններ սկսել Հայաստանի հետ ավիացիոն համաձայնություն կնքելու հարցում՝ «Ավիացիայի մասին» օրենքում փոփոխությունների քննարկման ժամանակ խորհրդարանում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը։ 3 օր առաջ նա հանդիպել է ԵՄ տրանսպորտի հարցերով հանձնակատար Վիոլետա Բուլչի հետ։ «Ինձ հայտնեցին, որ մեր գործընկերները պատրաստվում են մանդատ ստանալ Հայաստանի հետ միասնական ավիացիոն տարածության շուրջ համաձայնության բանակցությունների համար։ Բանակցությունների բարեհաջող ավարտի համար Հայաստանը պետք է մի շարք չափանիշների համապատասխանի»,- հավելեց նա։ Եվրամիությունը նման համաձայնագրեր ունի բալկանյան երկրների, Վրաստանի, Իսրայելի, Հորդանանի, Մոլդովայի և Մարոկկոյի հետ։

Դիտվել է՝ 797

Մեկնաբանություններ