Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

ԱԺ արտահերթ նստաշրջանը

ԱԺ արտահերթ նստաշրջանը
22.06.2015 | 14:42

Ազգային ժողովում մեկնարկել է կառավարության հրավիրած արտահերթ նստաշրջանը: Գրանցվել է 107 պատգամավոր: Առաջին ընթերցմամբ քվեարկության ներկայացվեց «Պետական պարտքի մասին ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն ընդունվեց 63 կողմ, 32 դեմ և 2 ձեռնպահ ձայների քվեարկությամբ:
Երկրորդ ընթերցմամբ ընդունվեց կառավարության ներկայացրած «Տավուշի մարզի Դիլիջան քաղաքային համայնքի և հարակից տարածքների զարգացման և ներդրումների խրախուսման մասին» օրենքի նախագիծը՝ 71 կողմ, 6 դեմ և 20 ձեռնպահ ձայներով: Երկրորդ ընթերցմամբ՝ 88 կողմ, 1 դեմ և 12 ձեռնպահ ձայներով ընդունվեց «Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակվող, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի գործունեության արդյունքում գոյացած և գոյացող արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագրի մասին փաթեթը:

Դիտվել է՝ 1538

Մեկնաբանություններ