Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Նոր իրավիճակ Բաղրամյան պողոտայում

Նոր իրավիճակ Բաղրամյան պողոտայում
24.06.2015 | 01:41

Ժամը մեկից հետո Աժ պատգամավորները միացան Բաղրամյան պողոտայում հավաքված ցուցարարներին՝ կենդանի պատ կազմելով ոստիկանների և ցուցարարների միջև: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ամբողջ գիշեր մնալու են՝ բացառելու համար հնարավոր բռնությունը: Նա կոչ արեց իրենց միանալ գրողներին, մտավորականներին, հոգևորականներին, բոլոր նրանց, ովքեր մտահոգ են ստեղծված իրավիճակում բռնությունը բացառելու խնդրով: Բաղրամյան պողոտայում են Ալեքսանդր Արզումանյանը, Աղվան Վարդանյանը, Հեղինե Բիշարյանը, Վահե Էնֆիաջյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Սամվել Ֆարմանյանը, Արմեն Աշոտյանը, նաև նախկին պատգամավորներ՝ Խաչատուր Սուքիասյանը, Դավիթ Շահնազարյանը: Ցուցարարները Արմեն Աշոտյանին դիմավորեցին «Աշոտյան, հեռացիր» կոչերով, նա հրաժարվեց լրագոողների հետ հարցազրույցից և ասաց, որ հարցազրույցի համար չի եկել:

Դիտվել է՝ 1103

Մեկնաբանություններ