Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
07.07.2015 | 00:05

Ո՛վ արյան քաղաք, բոլորովին սուտ, անիրավությամբ լի, ուր որսը պետք է փնտրվի։ Հարվածների ձայն, անվի շարժման ձայն, կառքերի շաչյուն, հեծյալների դոփյուն, զենքի փայլ, սուսերի շող, վիրավորների թավալգլոր անկում, հաշիվ չկար նրա ժողովուրդներին։ Նրանք պիտի տկարանան իրենց մարմնով բազում պոռնկության պատճառով։ Գեղապանծ պոռնիկ, կախարդների գլխավոր, որ վաճառում էր ազգն իր պոռնկությամբ և տոհմերը՝ իր կախարդանքներով։ «Ահա ես քեզ դեմ եմ,- ասում է Ամենակալ Տեր Աստվածը,- պիտի բացեմ քո հետնամասը, քող պիտի գցեմ քո դեմքին, ազգերին ցույց պիտի տամ քո ամոթը և թագավորություններին՝ քո անարգանքը»։
Նավումի մարգարեություն 3. 1-5

Դիտվել է՝ 2173

Մեկնաբանություններ