Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Ավարտված «դրամա»

Ավարտված «դրամա»
24.07.2015 | 00:14

Երբ անցած ուրբաթ «Իրատեսի» թիվ 48(629)-ում տպագրվեց «Վնասարարության և անտարբերության հետևանքը` չորացող ծառեր» վերտառությամբ իմ ահազանգը, թերթի մեկ օրինակ անձամբ տարա թաղապետարան։ Թաղապետի օգնական պարոն Կարեն Հակոբջանյանն ապացուցեց, որ բառի և՛ փոխաբերական, և՛ իրական իմաստով իր տեղում գտնվող անձ է։ ՈՒշադիր լսեց իմ բանավոր բողոքը և արագ արձագանքեց թերթի հրապարակմանը. չէի հասցրել տուն գալ` Հայկ Դադայանը «դեպքի վայրում» էր։ Պարզվեց` վերջինս համայնքի կանաչապատման ծառայության պետը չէ, այլ կոմունալ ծառայությունների առաջին կարգի մասնագետ, իր հավաստմամբ` բազմիցս մասնակցել է շաբաթօրյակների, անձամբ ղեկավարել թաղամասում կատարված մի շարք բարեկարգումներ, նորոգումներ` աստիճանավանդակներից սկսած, մանկական կարուսելների ներկրումներով վերջացրած։ Մի դրական հատկանիշ ևս պարզվեց. բարեկիրթ և պատվախնդիր անձնավորություն է` ի տարբերություն համայնքային շատ մանր ու միջին պաշտոնյաների (նույնիսկ հումորով շնորհակալ եղավ իր «պաշտոնը»` ըստ թաղապետարանի աշխատակցուհու տված ոչ ճիշտ ինֆորմացիայի` բարձրացնելուս համար)։
Ինչևէ, հարցն արագ լուծվեց (թեպետ` կոսմետիկ, ցանկալի կլիներ, որ խողովակները հիմնավորապես ամրացվեին), «դրաման» ավարտվեց, և քանի որ ցանկացած ներկայացում ավարտվում է ծափահարությամբ, և հանդիսատեսը` ի դեմս շենքի բնակչության, միայն դիտողի դերում եղավ (սկզբում` ծառերի չորացմանը, հետո էլ` ջրի ճանապարհը բացելուն), խախտենք ավանդույթը և ծափահարենք հանդիսատեսին, հատկապես` չորացած ծառերի ճյուղերով, չէ՞ որ անտարբեր չլինելով, համախումբ և գործունյա լինելով կարող էին կանխել այս ողջ դրաման, որը, հուսանք, այլևս չի կրկնվի։


Գայանե ԱԹԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3851

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ