Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Ղրղզստանի խորհրդարանի ընտրությունները՝ հոկտեմբերի 4-ին

Ղրղզստանի խորհրդարանի ընտրությունները՝ հոկտեմբերի 4-ին
26.07.2015 | 17:50

Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի խորհրդարանի ընտրությունները կայանալու են հոկտեմբերի 4-ին։ Ղրղզստանի խորհրդարանը՝ Ժոգորկու Կենեշը բաղկացած է 120 պատգամավորներից, ընտրվում է համամասնական ընտրակարգով, հինգ տարով։

Դիտվել է՝ 1708

Մեկնաբանություններ