Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Իրանի խորհրդարանի նախագահն աջակցում է միջուկային համաձայնագրին

Իրանի խորհրդարանի նախագահն աջակցում է միջուկային համաձայնագրին
01.09.2015 | 22:19

Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին իր աջակցությունն է հայտնել գերտերությունների հետ միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրին։ Նյու Յորքում նա նշել է, որ Թեհրանը բանակցությունների ժամանակ ցույց է տվել, որ զենքի կիրառումը և ահաբեկումը արդյունավետ չեն։

Դիտվել է՝ 1588

Մեկնաբանություններ