Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

ՀՀ Անկախության տոնը նշվեց Աստանայում

ՀՀ Անկախության տոնը նշվեց Աստանայում
21.09.2015 | 22:01

Սեպտեմբերի 18-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայի «Կոնգրես-հոլ» համերգասրահում Ղազախստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ և Աստանայի ֆիլհարմոնիայի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ կայացավ համերգ՝ նվիրված ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձին: Համերգին ներկա էին Ղազախստանում հավատարմագրված ավելի քան 40 դիվանագիտական ներկայացուցչությունների, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, դիվանագետներ, պատգամավորներ, հասարակական-քաղաքական գործիչներ, գործարարներ, լրագրողներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:
Ներկաների թվում էին Ղազախստանի Սահմանադրական խորհրդի նախագահ Իգոր Ռոգովը, հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Երմեկ Կոշերբաևը, հայ-ղազախական միջխորհրդարանական բարեկամության խմբի համանախագահ Ժումաթայ Ալիևը և այլ պաշտոնատար անձինք:
Ներկաներին ողջույնի խոսքով դիմեց դեսպան Արա Սահակյանն` ամփոփ ներկայացնելով անկախությունից ի վեր Հայաստանի կայացման ուղին:
Համերգին հնչեցին Ալեքսանդր Սպենդիարյանի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Տիգրան Չուխաջյանի, Տիգրան Մանսուրյանի ստեղծագործություններից: Ներկաներն առանձնակի ջերմությամբ ընդունեցին «Աստանա-օպերա»-ի առաջատար մեներգիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանի կատարումները: Համերգը տեսագրվեց ղազախական «Խաբար» հեռուստաընկերության կողմից և առաջիկայում կցուցադրվի ղազախական հեռուստատեսությամբ:

Դիտվել է՝ 962

Մեկնաբանություններ