Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Նալբանդյան-Հարիս

Նալբանդյան-Հարիս
29.09.2015 | 11:42

Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում ընդունել է Ամերիկայի հրեական կոմիտեի պատվիրակությանը՝ կառույցի գործադիր տնօրեն Դեյվիդ Հարիսի գլխավորությամբ: Նախարարը բարձր է գնահատել Ամերիկայի հրեական կոմիտեի սկզբունքային դիրքորոշումը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ։ Էդվարդ Նալբանդյանը կարևորել է միջազգային համատեղ ջանքերը մարդկության դեմ հանցագործությունների դատապարտման ու կանխարգելման ուղղությամբ:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասում, Մերձավոր Արևելքում տեղի ունեցող գործընթացների, տարածաշրջանային և միջազգային հիմնահարցերի վերաբերյալ:

Դիտվել է՝ 885

Մեկնաբանություններ