ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Ասում են...

Ասում են...
16.10.2015 | 01:10

... թե հանրաքվեի «Ոչ»-ի ճամբարը երկու տեր ունի, և երկուսն էլ խիստ աննկատ մանիպուլացնում են ընդդիմադիր «ոչ»-երին` հույս ունենալով, որ դուրսը, հատկապես Ռուսաստանը, թույլ չի տա Սերժ Սարգսյանը շատ հանգիստ, «նո պրոբլեմ» տարբերակով անցնի Մելիք-Ադամյանով` վերջինիս համար չափավոր դժվարություններ ստեղծելով: «Ոչ»-ի թիվ մեկ ստվերային «նայողը» երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է, մյուսը` Հովիկ Աբրահամյանը, որը ցանկանում է ամեն ինչ անել, որ ԲՀԿ-ն դառնա խորհրդարանական երկրորդ ուժ: Դա է պատճառը, որ Հովիկ Աբրահամյանի «իրավասության» տակ գտնվող ՀԱԿ-ը որևէ կերպ չի միանում «Նոր Հայաստան» կոնգլոմերատին և, ինչպես միշտ, սատելիտի կարգավիճակով օգնում է ԲՀԿ-ին, իհարկե` ոչ առանց շահագրգռության:

Դիտվել է՝ 1789

Մեկնաբանություններ