«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
23.10.2015 | 00:02

Արդարև, իմաստությունն ինքն է շրջում՝ գտնելու իրեն արժանի եղողներին, և քաղցրությամբ հայտնվելով նրանց շավիղների վրա, ինքն է նրանց տալիս ամեն մի հնարագիտություն։ Իմաստության սկիզբը իմաստություն սովորելու ճշմարիտ ցանկությունն է, իսկ սովորելու ցանկությունը նրա նկատմամբ տածած սերն է, նրա օրենքների պահպանությունը գութն է, նրա օրենքների յուրացումը՝ անեղծության հաստատունությունը։ Իսկ անեղծությունը մարդուն մոտեցնում է Աստծուն, և իմաստության ցանկությունը տանում է դեպի արքայություն։


Իմաստություն Սողոմոնի 6. 17-21

Դիտվել է՝ 1931

Մեկնաբանություններ