Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

ՀՀԿ-ն ԲՀԿ-ականին արգելել է խոսել

ՀՀԿ-ն ԲՀԿ-ականին արգելել է խոսել
13.11.2015 | 01:29

Ապարանցի Լյովա Խաչատրյանին ՀՀԿ-ից զգուշացրել են` չխոսել: Երեկ, երբ փորձեցինք նրա սիրած թեմայից` գյուղատնտեսությունից հարցեր ուղղել իրեն, թե ինչպես է ստացվում, որ ասում եք` գյուղերում հողը «հիվանդ» է քաղցկեղով, իսկ գյուղացիները դա հերքում են, պատգամավորը ոչինչ չասաց, միայն առաջարկեց գնալ և ուսումնասիրել տեղում: Ախր արդեն ուսումնասիրել են, ու գյուղացին հայտարարում է, որ Դուք սխալ եք: Էշերի արձանիկների հավաքորդ (կոլեկցիոներ), ցուլերի «մասնագետ» պատգամավորն արագացրեց քայլերը` քթի տակ ինքն իրեն խոսելով. «Պիտի ասեն-խոսեն, ծախեն, մարդիկ պիտի ապրե՞ն, թե՞ չէ»: Միջանցքում հանդիպելով ՀՀԿ խմբակցության որոշ պատգամավորների, մոտեցավ, բարևեց, վերջիններս էլ, դիմելով նրան, նետեցին. «Քեզ չե՞նք ասել` չխոսես, հարցազրույց չտաս»:
Իբր մինչ այդ այնքա՜ն էր խոսել: «ՀՀԿ-ն Ձեզ արգելե՞լ է խոսել»,- հարցրի: Լռության ուխտ «կապած» Լյովա Խաչատրյանը ջղաձգվեց ու կրկնեց անգիր արած նախադասությունը. «Գնացեք, ուսումնասիրեք»: Ի՞նչն ուսումնասիրենք, որ ՀՀԿ-ն Լյովա Խաչատրյանին արգելե՞լ է խոսել, թե՞ որ վերջինս մի բան հայտարարում է, բայց հետո ասածին տեր չի կանգնում:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1306

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ