Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը և կողմնակից է կառուցողական կապերի պահպանմանը։ «Մոսկվան միշտ հանդես է գալիս Երևանի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների զարգացման օգտին։ Դա բխում է Ռուսաստանի Դաշնության և հայ ժողովրդի բուն շահերից»,- ասել է ՌԴ նախագահը։               
 

Լրացավ ավերիչ երկրաշարժի 27-րդ տարին

Լրացավ ավերիչ երկրաշարժի 27-րդ տարին
07.12.2015 | 12:16

27 տարի առաջ ժամը 11:41 երկրաշարժի հետևանքով ավերվածություններ եղան Հայաստանի 21 քաղաքներում և 324 գյուղերում՝ ընդգրկելով երկրի տարածքի 40 տոկոսը` Շիրակի, Լոռու, Արագածոտնի և Տավուշի մարզերը: Ավերվեց Հայաստանի երկրորդ քաղաքի` Գյումրիի շինությունների 80 տոկոսը: Աղետը դարձավ, պաշտոնական տվյալներով, 25 հազար մարդու մահվան պատճառ, 100 հազարը ստացան մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ, 500 ընտանիք մնաց անօթևան:

Դիտվել է՝ 845

Մեկնաբանություններ