Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Զարուհի Փոստանջյանը սպառնաց

Զարուհի Փոստանջյանը սպառնաց
11.12.2015 | 19:45

ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը կարծիք հայտնեց, թե իշխանություններն այսօր արագ վերահաշվարկներ են կատարում այն ընտրատեղամասերում, որտեղ «Ոչ»-ն է հաղթել, բայց հակառակն է ներկայացվել, որ թաքցնեն խայտառակ պատկերը:
«Բոլոր խախտումներն իշխանությունները կիրառել են, որոնք եղել են անցած 25 տարիների ընթացքում: Եթե իշխանությունը մի քանի քրեական գործ հարուցեր, կարելի էր հասկանալ, թե ինչ ապօրինություններ են տեղի ունեցել»,- հավելեց պատգամավորը` վերահաստատելով իր դիրքորոշումը, որ վերահաշվարկին զուգահեռ պետք է լինեն անհնազանդության գործողություններ:
Ըստ Փոստանջյանի, «կեղծարարները» անուն ունեն, հասցե: «Այն անձինք, ովքեր կեղծել են, նրանց բոլորի տվյալները հիմա ցուցակագրում ենք, իրենք չեն խուսափելու պատասխանատվությունից: Կարող է իրավական պատասխանատվություն չլինի, բայց հանրային պարսավանքի միջոցների կիրառումն իրենց նկատմամբ անխուսափելի է: Բոլորի անունները հրապարակվելու են, նրանք պետք է հանրության առջև կրեն պատասխանատվություն»,- սպառնաց Զարուհի Փոստանջյանը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2293

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ