ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Դավթյանը՝ գավաթի հաղթող

Դավթյանը՝ գավաթի հաղթող
18.12.2015 | 00:08

Լեգենդար մարմնամարզիկ, աշխարհի բազմակի ու օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Միխայիլ Վորոնինի գավաթի քսաներկուերորդ խաղարկությունում փայլուն մրցելույթ է ունեցել Հայաստանի հավաքականի անդամ, հենացատկում աշխարհի գավաթի ոսկե, նժույգաթափում բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը՝ բազմամարտում դառնալով ոսկե մրցանակակիր: Նրան հաջորդել են ռուս Նիկիտա Նագորնին ու ճապոնացի Յուտո Կատոն: Ի դեպ, Արթուրը հավակնում է Հայաստանի լավագույն մարզիկի տիտղոսին: Տեղեկացնենք նաև, որ առանձին մարզաձևերում ոսկու տիրակալ է դարձել ևս մեկ հայազգի մարզիկ՝ Ռուսաստանի Դաշնության կանանց ընտրանու կազմում հանդես եկող Սեդա Թութխալյանը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1113

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ