ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

«Բավարիան» նոր մարզչո՞վ

«Բավարիան» նոր մարզչո՞վ
18.12.2015 | 00:17

Իսպանական «Marca»-ի ներկայացմամբ՝ Խոսեպ Գվարդիոլան չի երկարաձգի Մյունխենի «Բավարիայի» հետ պայմանագիրը, որը լրանում է եկող տարվա ամռանը: Տեղեկացնենք, որ բոլոր դեպքերում իսպանացին առանց աշխատանքի չի մնա: Նրա ծառայություններով խորապես հետաքրքրված են միանգամից երեք անգլիական ակումբներ՝ մանչեստրյան «Սիթին» ու «Յունայթեդը», Լոնդոնի «Չելսին»: Մենք էլ չենք ասում նրա անձով «Պարի Սեն Ժերմենի» հետաքրքրվածության մասին, ակումբ, որն աստղեր ձեռք բերելու համար պատրաստ է խելահեղ ծախսերի: Մասնավորապես այն պատրաստ է «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու համար զոհաբերելու տարեկան տասնհինգ միլիոն եվրո այն դեպքում, երբ «Բավարիայում» միանգամայն բավարարվում են լեհին ինը միլիոն վճարելով; Ի դեպ՝ Լևանդովսկին դիտարկվում է որպես Զլատան Իբրահիմովիչի հնարավոր փոխարինող, եթե նա հրաժարվի ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելուց: Շվեդ ֆուտբոլիստի պայմանագիրը փարիզյան ակումբի հետ ավարտվում է 2016-ի ամռանը:
Դառնալով բուն թեմային՝ ասենք, որ իր հերթին բրիտանական «Daily Mail»-ը հավաստիացնում է, որ բավարական ակումբը կգլխավորի իտալացի հանրահայտ մարզիչ Կառլո Անչելոտին, ով Մադրիդի «Ռեալից» հեռանալուց հետո մեկամյա դադար էր վերցրել առողջական խնդիրներ ունենալու պատճառաբանությամբ: Նկատենք նաև, որ իտալացին վերջերս հայտնել էր ամռանից կրկին աշխատանքի անցնելու իր մտադրության մասին:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1090

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ