Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Նյու Յորքում սկսվել է Սիրիայի աջակցության միջազգային խմբի կոնֆերանսը

Նյու Յորքում սկսվել է Սիրիայի աջակցության միջազգային խմբի կոնֆերանսը
19.12.2015 | 12:27

Նյու Յորքում սկսվել է Սիրիայի աջակցության միջազգային խմբի կոնֆերանսը, որին մասնակցում են 18 երկրների արտգործնախարարներ: Հանդիպմանը ներկա են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, ՄԱԿ-ի Սիրիայի հարցով հատուկ հանձնակատար Ստեֆան Միստուրան, Արաբական պետությունների լիգայի և Իսլամական համագործակցության կազմակերպության ներկայացուցիչներ:
Սիրիայի աջակցության միջազգային խմբի կոնֆերանսի արդյունքը պետք է լինի ՄԱԿ ԱԽ բանաձևի նախագիծը, որը կոչված է հաստատել Վիեննայում ընդունված փաստաթղթերը: ՄԱԿ ԱԽ նիստը կկայանա Սիրիայի աջակցության միջազգային խմբի կոնֆերանսից հետո:

Դիտվել է՝ 1105

Մեկնաբանություններ