«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Հռոմի պապը կոչ է արել չհրաժարվել հավատքից

Հռոմի պապը կոչ է արել չհրաժարվել հավատքից
17.02.2016 | 09:05

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Մեքսիկայի Միչոական նահանգում կոչ է արել չհրաժարվել հավատքից՝ տեղի տալով բռնությանը և թմրամաֆիային: «Այդ իրականության առջև մեզ կարող է հաղթել սատանայի սիրելի զենքերից մեկը` հրաժարվելը, որը կաթվածահար է անում մեզ և խանգարում ոչ թե գնալ, այլ հաղթահարել ուղին, որը ոչ միայն վախեցնում է մեզ, այլև ստիպում մեզ թաքնվել մեր խորաններում, հերթական անվտանգության փնտրտուքներում»,- հայտարարել է Ֆրանցիսկոսը:

Դիտվել է՝ 1561

Մեկնաբանություններ