Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

«Նոր Հայաստանի» իշխանափոխության ճանապարհային քարտեզը

«Նոր Հայաստանի» իշխանափոխության ճանապարհային քարտեզը
24.03.2016 | 13:48

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը հրապարակել է Հայաստանում ազատ և արդար ընտրություններ անցկացնելու ճանապարհային քարտեզը, որ երեք կետ է ներառում՝ վարչախմբի հեռացում, անցումային կառավարության ձևավորում և ազատ, արդար արտահերթ ընտրություններ: «Քաղաքական և հասարակական ուժերը միավորվում են արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ անցկացնելու նպատակի շուրջ։ Միավորված ուժերն իրազեկման միջոցով ներգրավում են ժողովրդական լայն զանգվածներին։
Ժողովուրդը վերջնագիր է ներկայացնում քրեական ռեժիմի պարագլուխներին՝ ժողովրդի վստահության կառավարություն նշանակելու և արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պահանջով։
Ժողովուրդը խաղաղ քաղաքացիական անհնազանդության միջոցով (վարչական շենքերի շրջափակում, ճանապարհների ու փողոցների փակում և այլն) կաթվածահար է անում քրեական ռեժիմի կառավարման համակարգը՝ հասնելով իր վերջնագրի ընդունմանը և դրա պահանջի կատարմանը»,- նշված է առաջին կետում:
«Անցումային կառավարման» կետում նշված է՝ «ժողովրդի վստահության կառավարումը ապահովում է պետական կառավարման կայունությունը և Սահմանադրական դատարանում սկսվում է ՀՀԿ-ի գործունեության արգելման վարույթ»:
«Ազատ և արդար արտահերթ ընտրությունների անցկացում» կետում էլ ասվում է, որ «իրավապահ մարմիններն ապահովում են ընտրական գործընթացը՝ խստորեն կանխելով ընտրակաշառքների, ընտրություններին միջամտելու և դրանց վրա ազդելու բոլոր այլ փորձերը»:

Դիտվել է՝ 1503

Մեկնաբանություններ