Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Վարդան Այվազյանի «դավթարը»

Վարդան Այվազյանի «դավթարը»
31.05.2016 | 00:23

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Վարդան Այվազյանը հաճախ է բանավեճի մեջ մտնում հարկային, ֆինանսական, այլ կառույցների պատասխանատու պաշտոնյաների հետ: Երեկ ևս բացառություն չէր: 2015-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ՊԵԿ փոխնախագահ Արմեն Ալավերդյան-Վարդան Այվազյան բանավեճը բավականին բուռն ընթացք ստացավ: Անշուշտ, երկար տարիներ նախարար աշխատած, գործող վարչապետի մերձավոր շրջապատի համարում ունեցող Այվազյանը չի կարող Հովիկ Աբրահամյանի դեմ դուրս գալ, բայց կառավարության որոշ անդամների դեմ` սիրով:


Ի դեպ, ԱԺ-ում Վարդան Այվազյանը համարվում է Հովիկ Աբրահամյանի «գիծն» ու գործերն առաջ տանողը: Նախորդ քառօրյայում էլ նրանց յուրօրինակ «համագործակցությունը» փաստող մի դրվագ եղավ. Վարդան Այվազյանը «դավթարը» ձեռքին մոտեցավ Հովիկ Աբրահամյանին, անշշուկ հանձնեց նրան ու հեռացավ: Վարչապետը մի քանի վայրկյան աչքի անցկացրեց թղթերը, հետո խնամքով հանեց դրանցից մեկը և շրջեց հակառակ երեսին այնպես, որ ներսի «տեղեկատվությունը» ոչ մեկին տեսանելի չլիներ:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2546

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ