ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Երկրորդում էլ հաղթեցինք

Երկրորդում էլ հաղթեցինք
03.06.2016 | 03:55

Այս օրերին ֆուտբոլի Հայաստանի ընտրանին Լոս Անջելեսում երկու ընկերական հանդիպում անցկացրեց Լատինական Ամերիկան ներկայացնող Գվատեմալայի ու Սալվադորի ընտրանիների հետ: Առաջինի մասին արդեն տեղեկացրել ենք՝ հաղթանակ 7:1 հաշվով: Երկրորդը՝ Սալվադորի ընտրանու հետ, նույնպես հաջողված էր՝ 4:0: Իհարկե ուրախալի է այս ամենը, հատկապես վերջին երկու տարիների անհաջող հանդիպումների ֆոնին, սակայն չպետք է մոռանալ, որ երկու մրցակիցն էլ ակնհայտորեն թույլ էին մերոնց համեմատ, թեպետ դրանից մերոնց առավելությունը չպիտի որ ստվերվի:
Թիմի առաջ դրված խնդիրներին չենք անդրադառնա՝ դա անելը թողնելով մարզչական կորպուսին, միայն թե էյֆորիկ զեկուցումներ, ասլան կտրած հայտարարություն չանեն իրենց մարզչական հանճարի մասին, որովհետև այս խաղերից տպավորությունն այնպիսին էր, որ միայն Հենրիխ Մխիթարյանին էլ տարած լինեին, նորից հաղթանակած էին վերադառնալու: Այս մարզչական կորպուսը զեկուցելու, հանրությանը լիարժեք ներկայանալու հնարավորություն կունենա միայն այն ժամանակ, երբ 2018-ի աշխարհի խաղերին ընդառաջ բան կունենա ասելու: Ընդ որում, բնավ էլ չի ակնկալվում խմբայինից դուրս գալը: Խոսքը վերաբերում է այդ խմբայինին պատվարժանորեն ներկայանալուն: Եթե հաջողվի այդ բարեբեր հողը նախապատրաստել, հավատացեք, առաջին ներբողները մենք ենք գրելու: Իսկ մինչ այդ կրկին շնորհավորենք տղաներին հաղթանակների առթիվ ու մաղթենք մարտական ոգի:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1250

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ