Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Հռոմի պապին Հանրապետության հրապարակում խորհրդանշական նվեր փոխանցեցին

Հռոմի պապին Հանրապետության հրապարակում խորհրդանշական նվեր փոխանցեցին
26.06.2016 | 23:07

Երևանի Հանրապետության հրապարակում Հռոմի պապին հանդիսապետությամբ էկումենիկ արարողությունից և Խաղաղության աղոթքից հետո Ֆրանցիսկոս պապին փոխանցվեց Նոյան տապանի մանրակերտը՝ սրբազան Արարատ լեռան վրա դրված:

Սիրիայից, Իրաքից, Լիբանանից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Եգիպտոսից, Թուրքիայից, Իսրայելից, Հորդանանից, Քուվեյթից, Իրանից ժամանած հայորդիներն իրենց հետ բերած մեկական բուռ հող ավելացրին տապանի մեջ, որտեղ տնկված էր հայկական խաղողի տունկը: Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Հռոմի Սրբազան պապը ջրեցին խաղողի տունկի վրա երեխաների լցրած հողը:

Դիտվել է՝ 1621

Մեկնաբանություններ