Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը

«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը
18.07.2016 | 12:19

«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարում է, որ Երեւանի Էրեբունի շրջանի ոստիկանական ստորաբաժանումում տեղի ունեցող իրադարձությունների համար մեղավոր է համարում իշխանություններին, որոնք տարիներ շարունակ իրականացվող հանցավոր եւ ապաշնորհ իրենց քաղաքականության արդյունքում, թույլ չտալով լուծել երկրում ծառացած խնդիրները ընտրական գործընթացով եւ օրենքի շրջանակներում, անընդհատ գնացել են անօրինականության եւ բռնության ճանապարհով:


«Ժառանգություն» կուսակցությունը վերահաստատում է իր դիրքորոշումը, որ միայն արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններով է հնարավոր իրավիճակը հիմնովին շտկել:
Կոչ ենք անում Հայաստանի առողջ քաղաքական եւ հասարակական բոլոր միավորներին միասնությամբ եւ համախմբմամբ դուրս գալ ստեղծված վտանգավոր իրավիճակից:

Դիտվել է՝ 4091

Մեկնաբանություններ