Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Կուսակցությունները դադարեցնում են նախընտրական քարոզչությունը՝ թեկնածու Վարդևան Գրիգորյանի որդու մահվան պատճառով

Կուսակցությունները դադարեցնում են նախընտրական քարոզչությունը՝ թեկնածու Վարդևան Գրիգորյանի որդու մահվան պատճառով
21.09.2016 | 12:00

Գյումրու ՏԻՄ ընտրություններում ԲՀԿ-ական թեկնածու Վարդևան Գրիգորյանի որդու՝ Արշակ Գրիգորյանի դին հայտնաբերվել է տան նկուղում։ Նախնական վարկածով՝ նա ինքնասպան է եղել, հարուցվել է քրեական գործ:

Կուսակցությունների ներկայացուցիչները ցավակցություն են հայտնել Վարդևան Գրիգորյանին և հայտարարել են, որ ժամանակավորապես դադարեցնում են քարոզարշավը: «Գալա»-ն, «Բալասանյան դաշինքը»-ը, ՀԱԿ-ը, «Համախմբումը», «Ալյանսը», «Քաղաքացիական պայմանագիրը» դադարեցրել են քարոզարշավը:

Դիտվել է՝ 1957

Մեկնաբանություններ