Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

«Վրացական երազանքը» ընտրություններից հետո ստիպված չի լինի ձևավորել կոալիցիոն կառավարություն

«Վրացական երազանքը» ընտրություններից հետո ստիպված չի լինի ձևավորել կոալիցիոն կառավարություն
04.10.2016 | 10:27

News Georgia գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին կարծիք է հայտնել, որ իշխող «Վրացական երազանք -Դեմոկրատական Վրաստան» կուսակցությունը կկարողանա ձևավորել մեծամասնություն՝ խորհրդարանի 124 տեղից ստանալով 108-ը։

Վրաստանի խորհրդարանում ընտրում են 150 պատգամավոր, որոնցից 77-ին ընտրում են կուսակցական ցուցակներով, իսկ 73-ին՝ մեծամասնական ընտրակարգով։ Իվանիշվիլին լրագրողների հետ զրույցում կանխատեսել է, որ «Վրացական երազանքը» կուսակցական ընտրակարգով կստանա առնվազն 48, իսկ մեծամասնական ընտրակարգով՝ 54 մանդատ. «Մեծամասնական ընտրություններն անցկացվելու են առնվազն 60, առավելագույնը 70 մեծամասնականներ»։

Նա ընդգծել է, որ «Վրացական երազանքը» գերիշխող կուսակցություն է, չունի այլընտրանք և խորհրդարանական ընտրություններից հետո ստիպված չի լինի ձևավորել կոալիցիոն կառավարություն։ Իվանիշվիլու կանխատեսմամբ՝ «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը կուսակցական ընտրակարգով կարող է խորհրդարան անցկացնել 10 կամ մի փոքր ավելի պատգամավորներ, իսկ մեծամասնական ընտրակարգով չի կարող պատգամավոր անցկացնել։

Դիտվել է՝ 1894

Մեկնաբանություններ