Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Տիգրան Մուկուչյանը կշարունակի պաշտոնավարել ԿԸՀ նախագահի պաշտոնում

Տիգրան Մուկուչյանը կշարունակի պաշտոնավարել ԿԸՀ նախագահի պաշտոնում
06.10.2016 | 21:08

ԱԺ-ն ամփոփեց ԿԸՀ նախագահի և անդամների ընտրության քվեարկության արդյունքները: Քվեարկության արդյունքները ներկայացրեց Ժամակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը: Քվեարկությանը մասնակցել է 103 պատգամավոր: ԿԸՀ նախագահի պաշտոնում Տիգրան Մուկուչյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 96 պատգամավոր, դեմ՝ 4-ը, իսկ անվավեր է ճանաչվել 3 քվեաթերթիկ:

ԿԸՀ անդամների քվեարկության ժամանակ անվավեր է ճանաչվել 21 քվեաթերթիկ: Առաջադրված թեկնածու Լաուրա Գալստյանի օգտին կողմ է քվեարկել 93, դեմ՝ 5 պատգամավոր, Նունե Հովհաննիսյանի օգտին կողմ՝ 96, դեմ՝ 4 , Սիլվա Մարկոսյանի օգտին՝ կողմ՝ 94, դեմ՝ 6, Գեորգի Մարտիրոսյանի օգտին` կողմ՝ 94, դեմ՝ 6 , Սեյրան Շահսուվարյանի` օգտին կողմ՝ 94, դեմ՝ 6, և Արմեն Սմբատյանի օգտին կողմ՝ 96, դեմ՝ 4:

Դիտվել է՝ 1357

Մեկնաբանություններ