Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Շարմազանով. Նույն գետը մենք երկու անգամ մտանք

Շարմազանով. Նույն գետը մենք երկու անգամ մտանք
20.10.2016 | 08:56

Հայաստանի խորհրդարանական ուժերը կարողացան քննարկումները շարունակել և համաձայնության գալ Ընտրական օրենսգրքի հարցում՝ հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա շնորհակալություն հայտնեց ՀՀԿ-ին և մնացած ուժերին, որ օրինագիծը քննարկել են առաջին և երկրորդ ընթերցմամբ: «Նրանց ջանքերի և արդյունավետ աշխատանքի շնորհիվ հաջողվեց հասնել համաձայնության բարի լուրին: Մենք նույն գետը երկու անգամ մտանք՝ 1-ին ընթերցմամբ ընդունված տեքստում ուղղումներ կատարեցինք 2-րդ ընթերցմամբ: Գլխավոր հարցում մենք համաձայնության ենք եկել, իսկ երկրորդական հարցերում կպայմանավորվենք»,- ասել է նա:


Առաջարկվում է այլ քաղաքացու փոխարեն քվեարկությունը, ինչպես 1-ին ընթերցմամբ, պատժել 2-5 տարի ժամկետով ազատազրկմամբ: Այլ անձի փոխարեն կեղծ քվեարկության մասին հնարավոր է հայտարարություն ներկայացնել: Բայց որպեսզի քաղաքացիներին և ընտրատեղամասերը պաշտպանեն հայտարարությունների հեղեղումից, առաջարկվել է նույնքան խիստ պատժել կեղծ տեղեկատվության համար: Դրան ընդդիմությունը առարկել է՝ ասելով, որ ընտրությունների կեղծարարությանը հետևող ակտիվիստները պատահական սխալի համար բանտում հայտնվելու վտանգի կենթարկվեն:

Դրանից ելնելով՝ իշխանությունը փոխզիջում է առաջարկել: Եթե պարզվի հայտարարությունը կեղծ է, բայց հայտարարողը անզգուշության հետևանքով է սխալվել, ապա նա կպատժվի 200-ից մինչև 800 հազար դրամ (մինչև 1700 դոլար) տուգանքով, կամ նույնպես քրեական պատասխանատվությամբ, բայց մինչև 2 տարի ժամկետով: Դիտավորյալ կեղծ հայտարարությունների համար պատիժը նախկինն է մնում:

Դիտվել է՝ 1542

Մեկնաբանություններ