Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Սպանության հետքերով դեպի ԱԺ

Սպանության հետքերով դեպի ԱԺ
25.10.2016 | 21:24

Նախօրեին Մոսկվայում սպանված «Ձկնկուլ» մականվամբ հայտնի Արմեն Իսրայելյանի սպանության մասին այսօր ԱԺ-ում անդրադարձ եղավ։ Հարցը բարձրացնողը ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանն էր։

«Ձկնկուլ» անունով հայտնի Արմեն Իսրայելյանը ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի խմբի նախկին անդամ էր և Ալեքսանյանի կողմից առևանգումներ, ահաբեկումներ և այլ ծանր հանցանքներ կատարելու մասին հայտարարությունների հեղինակը և այդ քրգործով առանցքային վկա։

Հատուկ քննչական ծառայությունն Իսրայելյանի հայտարարությունների հիմնա վրա հարուցված քրեական գործը մեկ շաբաթ առաջ կարճել էր, ինչը ՀՔԾ-ի և ընդհանրապես Հայաստանի իրավական համակարգի ծախու լինելու անհերքելի ապացույց է: Ակնհայտ է, որ Իսրայելյանին Մոսկվայում վերացրել է վարձու մարդասպանը, և տեղի ունեցածի վերլուծությունը բերում է ուղիղ ՀՀ Ազգային ժողով»,- ասաց Փաշինյանը։

Քրեական պատմությունները Գալուստ Սահակյանի սրտով չէին և նա նկատողություն արեց պատգամավորին, ասելով, որ ԱԺ-ն նման հայտարարությունների տեղը չէ։
Հիշեցնենք, որ մամուլը բազմիցս գրել է Սամվել Ալեքսանյանի և Արմեն Իսրայելյանի (վերջինս երկար տարիներ օլիգարխի աշխատակիցն է եղել) սրված հարաբերությունների մասին։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1956

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ