Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Facebook-ը սխալմամբ հաղորդել է օգտատերերի մահվան մասին

Facebook-ը սխալմամբ հաղորդել է օգտատերերի մահվան մասին
12.11.2016 | 15:51

Facebook-ը սխալմամբ հաղորդել է իր օգտատերերի մահվան մասին՝ նրանց էջերում մահախոսական հրապարակելով: Սոցցանցի օգտատիրոջ մահվան ուղերձները հայտնվել են նաև Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի էջում:

Հաղորդագրության մեջ ասվում է. «Հույս ունենք, որ այն մարդիկ, որոնք սիրում են Մարկին, մխիթարություն կգտնեն նրա կյանքը հիշելու և փառաբանելու մեջ»:

Դիտվել է՝ 3851

Մեկնաբանություններ