Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
25.11.2016 | 00:03

Սխալվելիս հարուստը բազում պաշտպաններ է ունենում, իսկ աղքատը՝ և ոչ մի. հարուստն անմիտ բաներ խոսեց, և նրան իրավունք տրվեց, բայց երբ աղքատը խոսեց, դատափետեցին նրան. թեև նա խելացի խոսեց, բայց նրան տեղ չտրվեց։ Երբ հարուստը խոսեց, բոլորը լռեցին և նրա խոսքերը մինչև երկինք բարձրացրին։ Աղքատը խոսեց, և ասացին. «Սա ո՞վ է», իսկ եթե նա սայթաքի, ավելի կհրեն նրան։


Սիրաքի իմաստությունը 13. 26-29

Դիտվել է՝ 2341

Մեկնաբանություններ