Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Խորհրդարանը վաղն արտահերթ նստաշրջան կգումարի

Խորհրդարանը վաղն արտահերթ նստաշրջան կգումարի
21.12.2016 | 19:52

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, կառավարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 22-ին` ժամը 12:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով՝ «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծն ու երեք միջազգային պայմանագրեր:

Դիտվել է՝ 2518

Մեկնաբանություններ