ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Ասում են...

Ասում են...
10.01.2017 | 00:25

...թե Ծառուկյանի վերադարձը ԲՀԿ-ի համար ուղղակի փիլիսոփայական քար, բալասան, կենարար ջուր է:

Չնայած պտտվող զրույցներին, թե Ծառուկյանի և Հովիկ Աբրահամյանի հարաբերությունները բանի նման չեն, և որ այս անգամ Ծառուկյանը թափ է տվել իր ոտքերի փոշին` բացառելու Արգամիչի ազդեցությունը դրանց վրա, այնուհանդերձ, Հովիկ Արգամիչն անում է ամեն ինչ, որպեսզի Ծառուկյանի որոշումը լինի քաղաքականություն վերադարձի օգտին, հակառակ դեպքում ոչ միայն լուրջ «բանկրոտի» կենթարկվի ԲՀԿ-ն, որպես «մաշված» կուսակցություն հայտնվելով ուղղակի քաղաքական լուսանցքում, այլև Արգամիչը կզրկվի հզոր պլատֆորմից, քանզի նրա համար ԲՀԿ-ն եղել է քաղաքական գործիք, որով ժամանակին լուծեց ոչ միայն իր վարչապետության, այլև հարակից մի շարք հարցեր:

Դիտվել է՝ 6646

Մեկնաբանություններ