ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Երիտասարդական նվագախմբի անսամբլները ելույթ են ունեցել Մոսկվայում

Երիտասարդական նվագախմբի անսամբլները ելույթ են ունեցել Մոսկվայում
18.01.2017 | 18:39

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի անսամբլները՝ Հարությունյանի անվան փայտափողային-դաշնամուրային քառյակը և Աբգար Մուրադյան դուետը հունվարի 15-ին և 16-ին հյուրախաղերով հանդես են եկել Մոսկվայում։ Համերգները կայացել են մոսկովյան կողմի հրավերով։ Հունվարի 15-ի ելույթը տեղի է ունեցել Մոսկվայի երաժշտության տանը (Московский Дом Музыки), այն կազմակերպվել էր «Վլադիմիր Սպիվակով» բարեգործական հիմնադրամի կողմից։

Իսկ հունվարի 16-ին Ալեքսեյ Միխայլովիչի թագավորական պալատի թատերասենյակում («Театральная хоромина» дворца царя Алексея Михайловича) կայացել է Հարությունյանի անվան փայտափողային-դաշնամուրային քառյակի և Աբգար Մուրադյան դուետի մենահամերգը։ Այս համերգը կայացել է «Դասականը՝ երիտասարդներին» խորագրի ներքո։

Անսամբլները ներկայացրել են ռուս, եվրոպացի և հայ կոմպոզիտորների գործեր, որոնք մեծ ջերմությամբ են ընդունվել ունկնդրի կողմից։

Դիտվել է՝ 1288

Մեկնաբանություններ