Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

«Հայկական վերածնունդը» ընտրություններին, ամենայն հավանականությամբ, միայնակ է մասնակցելու

«Հայկական վերածնունդը» ընտրություններին, ամենայն հավանականությամբ, միայնակ է մասնակցելու
23.01.2017 | 12:50

«Հայկական վերածնունդ» կուսակցությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններին, ամենայն հավանականությամբ, միայնակ է մասնակցելու՝ հունվարի 22-ին, «Հայկական վերածնունդ» կուսակցության կանանց միության համագումարից հետո լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը:

«Մենք բովանդակության մեջ արդեն իսկ որոշակի դաշինք ենք, այնպես որ ընտրություններին ամենայն հավանականությամբ միայնակ ենք մասնակցելու: Ամեն դեպքում մեր դռները դեռևս բաց են, քաղաքական կոնսուլտացիաներ են տեղի ունենում, տեսնենք՝ ինչպիսին կլինի վերջին հանգրվանը, փետրվարի 11-ին համագումար է լինելու, որի ժամանակ վերջնական դիրքորոշումը կհայտնենք»,- ասաց նա: Թե կոնկրետ ում հետ են կոնսուլտացիաներ տեղի ունենում, Արթուր Բաղդասարյանը հրաժարվեց փակագծերը բացել՝ նշելով, որ պայմանավորվածություն կա երկուստեք գաղտնիությունն ապահովելու. «Միայն նշեմ, որ կան քաղաքական ուժեր, որոնք ցանկություն ունեն մեզ հետ մասնակցել առաջիկա քաղաքական գործընթացներին»:

Հարցին՝ ում հետ է բացառվում համագործակցությունը, կուսակցության նախագահը կրկին հրաժարվեց անուններ նշել:

Դիտվել է՝ 1199

Մեկնաբանություններ