Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Այդքան շատ եք անհանգստացած, զանգեք իրենից հարցրեք. Հովիկ Աբրահամյանը դեռ դիմում չի ուղարկել ՀՀԿ

Այդքան շատ եք անհանգստացած, զանգեք իրենից հարցրեք. Հովիկ Աբրահամյանը դեռ դիմում չի ուղարկել ՀՀԿ
25.01.2017 | 15:52

ՀՀԿ կենտրոնական գրասենյակում նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ կուսակցությունից դուրս գալու դիմում դեռ չեն ստացել:

«ՀՀԿ-ում Հովիկ Աբրահամյանից դեռ դիմում չենք ստացել, եթե այդքան շատ եք անհանգստացած, զանգեք իրենից հարցրեք»,- կեսօրին ասել է ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը: Հարցին՝ կուսակցությունից դուրս գալու այլ դիմումներ ստացվե՞լ են, Ռ. Թադևոսյանը պատասխանեց. «Չենք ստացել ու չեմ կարծում, որ կունենանք»:

Դիտվել է՝ 1637

Մեկնաբանություններ